Կարևոր իրադարձություններ

Ես կդառնամ ամենավատ կամ ամենալավ մայրն աշխարհում. Սելենա Գոմես

01 Հուլիս, 2018 10:20
Ես կդառնամ ամենավատ կամ ամենալավ մայրն աշխարհում. Սելենա Գոմես

Disney-ի 25-ամյա նախկին աստղ Սելենա Գոմեսը հաճախ չէ, որ անկեղծ զրույցներ է ունենում լրագրողների հետ, բայց վերջին հարցազրույցում պատմել է, թե ապագայում ինչպիսի մայրիկ կդառնա:

«Ես կլինեմ կամ աշխարհի ամենալավ, կամ ամենավատ մայրիկը: Որովհետև ես կպաշտպանեմ երեխխաներիս մինչև վերջ»,- ասել է նա:

Իսկ ահա Սելենա Գոմեսի հարաբերությունները ծնողների հետ հեռու են իդեալականից: Անցած տարի նա մոր հետ խոշոր վեճ էր ունեցել, որը հասունացել էր երկար տարիներ: Բանը նրանում է, որ Մենդի Տիֆին և Գոմեսի խորթ հայրը զբաղվել են երգչուհու մենեջմենթով, իսկ երբ երգչուհին որոշել է փոխել թիմը՝ նրա հարզատները շատ կտրուկ են արձագանքել:

Բացի այդ Գոմեսի մայրը շատ բացասական է վերաբերվել դստեր և Ջասթին Բիբերի վերամիավորմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին