Կարևոր իրադարձություններ

Արտակ Զեյնալյանն աշխատանքից ազատել է «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿ հիմնարկների պետերին

30 Հունիս, 2018 13:55
Հեղինակ՝ Արտակ Զեյնալյան
Արտակ Զեյնալյանն աշխատանքից ազատել է «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿ հիմնարկների պետերին

Արտակ Զեյնալյանը գրում է.

«Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Սերոբ Ռազմիկի Հարությունյանն իմ՝ N 298-Ա հրամանով ազատվել է քրեակատարողական ծառայությունից և N 300-Ա հրամանով նույն հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է նույն հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Էդուարդ Մյասնիկի Գրիգորյանին:
Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Տիգրան Նավասարդյանն իմ՝ N 299-Ա հրամանով ազատվել է քրեակատարողական ծառայությունից և N 301-Ա հրամանով նույն հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է նույն հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Խաչիկ Սիմոնի Հարությունյանին»:

 

Լրահոս

Դիտել ավելին