Կարևոր իրադարձություններ

Նախարար Թորոսյանը հայկական ռադիոլոգիայի զարգացման հիմնահարցերը քննարկել է եվրոպացի մասնագետների հետ

30 Հունիս, 2018 12:42
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
Նախարար Թորոսյանը հայկական ռադիոլոգիայի զարգացման հիմնահարցերը քննարկել է եվրոպացի մասնագետների հետ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի ղեկավար կազմի և նրանց կողմից Հայաստան հրավիրված Ռադիոլոգիայի եվրոպական միության հիմնադիր և առաջին նախագահ պրոֆեսոր Նիկոլաս Գուրտսոյաննիսի և Ռադիոլոգիայի եվրոպական դպրոցի գիտական ղեկավար Վալերի Վիլգղենի հետ:  Այս մասին նախարար Թորոսյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Քննարկեցինք հայկական ռադիոլոգիայի զարգացման հիմնահարցերը և Ռադիոլոգիայի եվրոպական միության հետ համագործակցության ուղիները: Ուրախ էի լսել Ռադիոլոգիայի եվրոպական դպրոցի ղեկավար կազմի դրական կարծիքը հայ ռադիոլոգների վերաբերյալ»,-նշված է նախարարի գրառման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին