Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Երևանում. բախվել են ՊՆ աշխատակցի և «Ալեքս Գրիգ»-ի տնօրենի ավտոմեքենաները. կան վիրավորներ. (լուսանկարներ)

15 Հոկտեմբեր, 2015 13:12
Ավտովթար Երևանում. բախվել են ՊՆ աշխատակցի և «Ալեքս Գրիգ»-ի տնօրենի ավտոմեքենաները. կան վիրավորներ. (լուսանկարներ)

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ 48-ամյա Ալբերտ Աբրահամյանի վարած Mitsubishi Colt մակնիշի 34 QN 405 համարանիշի և 31-ամյա Սարգիս Դալլաքյանի վարած Volkswagen Golf մակնիշի 17 SQ 700 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Դալլաքյանը և նրա ուղևոր Երևանի բնակիչ 23-ամյա Ալբերտ Դալլաքյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին