Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    487

  • EUR

    549
    557

  • RUB

    7,26
    7,51

Կարևոր իրադարձություններ

Գորիսում ավտոմեքենան կամրջից ընկել է ձորը. վարորդը հոսպիտալացվել է

24 Հունիս, 2018 21:20
Գորիսում ավտոմեքենան կամրջից ընկել է ձորը. վարորդը հոսպիտալացվել է

Հունիսի 24-ին, ժամը 16:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կամրջից ընկել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Մ., ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 4 մ բարձրությունից ընկել կամրջի տակ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը քաղաքացիների ուժերով տեղափոխվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին