Կարևոր իրադարձություններ

Կիպրոսում սովորական բանկային քարտերը սկսել են փոխարինել մատնահետքով քարտերով

24 Հունիս, 2018 15:00
Կիպրոսում սովորական բանկային քարտերը սկսել են փոխարինել մատնահետքով քարտերով

018 թվականին Կիպրոսում սովորական բանկային քարտերը սկսել են փոխարինել մատնահետքով քարտերով: Առանց դրանց հնարավոր չէ որևէ գործարք:

«Մատնահետքով քարտերի» միջոցով հաշվարկի համակարգը հետևյալն է. հաճախորդները իրենց բանկում գրանցում են իրենց մատնահետքը, իսկ հետո քարտը օգտագործում են՝ ինչպես սովորաբար՝ բանկոմատի կամ տերմինալի օգնությամբ: Մատնահետքը իրենց տեղի բանկում գրանցվում է պլանշետի օգնությամբ:

 

Վերլուծաբանների կարծիքով՝ Կիպրոսում շուտով փուլ առ փուլ կվերանան բանկային քարտերը, և նրանց կփոխարինեն մատնահետքի համար չիպերով քարտերը, որն արտադրել է Gemalto-ն:

Նոր բանկային քարտերը օգտագործողներին թույլ կտան ապրանքներ գնել՝ օգտագործելով մատնահետքը, Apple-ի սենսորների նույնականացման նման:

Մատնահետքերի օգնությամբ վճարների վավերացումն ավելի անվտանգ է, քան 4-նիշանի PIN- կոդը՝ ասում են փորձագետները:

 

Լրահոս

Դիտել ավելին