Կարևոր իրադարձություններ

Շակիրան վաճառել է նացիստական խորհրդանիշով մանյակ

24 Հունիս, 2018 12:00
Շակիրան վաճառել է նացիստական խորհրդանիշով մանյակ

Կոլումբացի երգչուհի Շակիրան ներողություն է խնդրել այն բանի համար, որ միջազգային համերգային շրջագայություններից մեկի շրջանակներում վաճառել է մանյակ, որը շատ նման է եղել Սև արևի նացիստական խորհրդանիշին: Այս մասին հաղորդում է The Sun-ը:

Պաշտոնական ինտերնետ-խանութում օգտատերերը հայտնաբերել են ոսկյա շղթա՝ կախազարդով, որը հիշեցնում էր նացիստական խորհրդանիշը, «Շակիրա» և «Էլդորադո համաշխարհային շրջագայություն» մակագրությամբ:

 

Շրջագայության պրոմոութերը հայտարարել է, որ զարդը հիմնված է եղել մինչկոլումբական խորհրդանշանի վրա: «Մենք անկեղծորեն ներողություն ենք խնդրում այդ ոչ միտումնավոր նմանության համար և ընդմիշտ հավաքել ենք այն վաճառքից»,- հավելել է նա:

«Սիրելի Շակիրա, դու գիտե՞ս, որ քո զարդը պատկերում է կարևոր նացիստական խորհրդանշան»,- արտառոց զարդի վրա ուշադրություն է սևեռել Twitter-ի օգտատերերից մեկը: «Ֆաշիստական խորհրդանշան որպես զարդ քո միջազգային շրջագայությա՞նը: Դու… լո՞ւրջ, Շակիրա»,- տարակուսել է @mompayd-ի օգտատերը:

Image result for A fascist symbol as a necklace for your world tour? Are you fucking serious @shakira

 

Լրահոս

Դիտել ավելին