Կարևոր իրադարձություններ

NASA-ն հսկայական աստղակերպերից Երկրի պաշտպանության պլան է մշակել

23 Հունիս, 2018 23:20
NASA-ն հսկայական աստղակերպերից Երկրի պաշտպանության պլան է մշակել

ԱՄՆ-ի կառավարությունը մշակել է այն աստղակերպերից Երկրի պաշտպանության գործողությունների նոր պլան, որոնք կարող են վտանգ ներկայացնել գլոբալ մասշտաբով: Այդ մասին հայտնել է Fox News-ը:

Նշվում է, որ Միացյալ Նահանգների մյուս գերատեսչությունների գործընկերների եւ ոչ կառավարական փորձագետների հետ NASA-ի փորձագետները բացահայտել են բոլոր աստղակերպերի «ավելի քան 95 տոկոսը, որոնք այնքան են մեծ, որ կարող են գլոբալ աղետ առաջացնել» մեր մոլորակի հետ բախվելու դեպքում: Ըստ որում Սպիտակ տան Գիտության եւ տիեզերական տարածության յուրացման վարչության ներկայացուցիչ Ահարոն Մայլզն ընդգծել է, որ հայտնաբերված օբյեկտներից ոչ մեկը սպառնալիք չի ներկայացնում ընթացիկ հարյուրամյակում:

NASA-ն գտնում է, որ գործողությունների ռազմավարության եւ պլանի ներդրումը կբարձրացնի արդյունավետ հակազդման պատրաստվածությունն այն դեպքում, եթե աստղակերպերի նոր պոտենցիալ ազդեցություն հայտնաբերվի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին