Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    487

  • EUR

    549
    557

  • RUB

    7,26
    7,51

Կարևոր իրադարձություններ

Եթովպիայում վարչապետին աջակցող հանրահավաքի ժամանակ պայթյուն է որոտացել. տուժածների թվում հայեր չկան

23 Հունիս, 2018 19:53
Եթովպիայում վարչապետին աջակցող հանրահավաքի ժամանակ պայթյուն է որոտացել. տուժածների թվում հայեր չկան

Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում նոր վարչապետին աջակցելու նպատակով կազմակերպված հանրահավաքի ժամանակ որոտացել է պայթյուն: Ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը, վարչապետ Աբի Ահմեդը հայտնել է, որ պայթյունի հետևանքով մի քանի մարդ է զոհվել, որոշներն էլ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:

Կառավարության գրասենյակից տեղեկացնում են, որ հանրահավաքի ժամանակ նռնակ է պայթել: Վարչապետի գրասենյակի ղեկավարը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ Աբի Ահմեդն անվտանգ է, նա իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին: Եթովպիայի իշխանությունները հայտարարել են, որ պատասխանատուները կկանգնեն դատարանի առաջ:

«Al Jazeera»-ն տեղեկացնում է, որ տուժածների թիվն անցնում է 80-ից:

Եթովպիայի հայ համայնքի ներկայացուցիչ Թամար Գևորգյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ներկայում ունեցած տեղեկատվության համաձայն տուժածների թվում հայեր չկան: Նա տեղեկացրեց, որ սովորաբար հայ համայնքն ակտիվ չէ քաղաքական գործընթացներում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին