Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Երևանի Մյասնիկյան պողոտայում. կա զոհ

23 Հունիս, 2018 18:44
Ավտովթար Երևանի Մյասնիկյան պողոտայում. կա զոհ

Հունիսի 23-ին, ժամը 17:20-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Shamshyan.com կայքը հայտնում է, որ Toyota մակնիշի 23 MV 333 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և գլխիվայր շրջվել:

Վարորդը տեղում մահացել է։ 

 

Լրահոս

Դիտել ավելին