ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին` ծննդյան օրվա առթիվ։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
«Մեծարգո պարոն Սարգսյան, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, մեծ եռանդ ու նորանոր ձեռքբերումներ։
Վստահ եմ, որ երկար տարիների Ձեր փորձն ու մասնագիտական բարձր կարողություններն ըստ արժանվույն ծառայեցնելու եք ի շահ Հայաստանի և հայ ժողովրդի»,–ասվում է ուղերձում։