Կարևոր իրադարձություններ

Դուք ունեք կյանքի և աշխատանքի հարուստ փորձ. Բակո Սահակյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

23 Հունիս, 2018 13:44
Դուք ունեք կյանքի և աշխատանքի հարուստ փորձ. Բակո Սահակյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

 Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ ԱՀ նախագահ Բակո Սահակյանը ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ, հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.

«Մեծարգո՛ Արմեն Վարդանի,

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ:

Դուք ունեք կյանքի եւ աշխատանքի հարուստ փորձ: Զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ՝ միշտ աչքի եք ընկել բարձր արհեստավարժությամբ եւ մարդկային որակներով՝ պաշտպանելով հարազատ երկրի եւ պետության շահերը:

Այսօր էլ՝ որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ, Դուք շարունակում եք նույն եռանդով եւ նվիրվածությամբ աշխատել՝ ի փառս հայոց պետականության եւ մեր ժողովրդի:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք Ձեզ եւ Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»:

 

Լրահոս

Դիտել ավելին