Կարևոր իրադարձություններ

Վազգեն Մանուկյանն իր և Հանրային խորհրդի անունից շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

23 Հունիս, 2018 13:05
Վազգեն Մանուկյանն իր և Հանրային խորհրդի անունից շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր և խորհրդի անունից շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.


«Մեծարգո պարոն նախագահ

Իմ և Հանրային խորհրդի անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ։

Մեծ է բոլորիս ցանկությունը տեսնելու ավելի ժողովրդավար, կայուն և ծաղկող Հայաստան։ Համոզված ենք, որ Ձեր գիտելիքներով, փորձով և նվիրվածությամբ կշարունակեք ջանքեր գործադրել՝ հանուն այդ սպասելիքների իրագործման, ի շահ մեր երկրի ու ժողովրդի։

Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ և երկար տարիների բեղմնավոր կյանք»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին