Կարևոր իրադարձություններ

«Հույս ունեմ, որ մարդկանց չեմ հիասթափեցնի». Գեորգի ԱՎետիսյան. «Փաստ»

23 Հունիս, 2018 09:01
«Հույս ունեմ, որ մարդկանց չեմ հիասթափեցնի». Գեորգի ԱՎետիսյան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վարչապետի հրամանով Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ է նշանակվել Գեորգի Ավետիսյանը, ով ընդամենը ամիսներ առաջ պայքարում էր համակարգում առկա անարդարությունների դեմ:

ինչն է մնացել նույնը: Այն ժամանակ էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում, որ ոլորտում բացեր կան և հուսով եմ, որ ինձ մոտ կստացվի շատ արագ հասկանալ, թե ինչն ինչոց է և պայքար մղել արատավոր երևույթների դեմ, որոնք դեռ կան»,- ասաց Գ. Ավետիսյանը: 

Նա նաև նշեց, որ կադրային ջարդ չի պատրաստվում անել, իսկ նախկին կադրերը, ովքեր այսօր համակարգում չեն, բայց պրոֆեսիոնալ են ու պետք են կառույցին, անպայման կհրավիրվեն աշխատանքի:

«Ժամանակը ցույց կտա, և այն մարդիկ, ովքեր իրենց տեղում չեն, այն մարդիկ, ովքեր չեն համապատասխանում տվյալ մասնագիտության պահանջներին և համապատասխան կրթություն և հմտություններ չունեն, նրանք, կարծում եմ, չպետք է աշխատեն այդ հիմնարկում»,- ասաց ՍԱՊԾ նոր պետը: Նա նաև նշեց, որ կարևոր է հասկանալ, թե ընդհանուր առմամբ ինչ իրավիճակ է տիրում ողջ հանրապետությունում, իսկ դրա համար հարկավոր է գույքագրել «ժառանգություն» ստացածը: 

«Ոլորտի բացերը այդպես չեն մնալու, և ամեն ինչ անելու եմ, որ բոլոր խնդիրները լուծվեն: Անլուծելի խնդիրներ չկան: Ընդամենը հարկավոր է կամք և մասնագիտական ունակություններ: Նշեմ նաև, որ իմ նշանակման մասով ոգևորությունը մի քիչ շատ է, և հույս ունեմ, որ մարդկանց չեմ հիասթափեցնի: Եվ այն պահից, երբ ինձ պաշտոնապես կներկայացնեն որպես ՍԱՊԾ պետ, այդ պահից ակտիվորեն աշխատելու եմ, որպեսզի այն ամենը, ինչի մասին խոսել եմ ժամանակին, և այն ամենն, ինչը քննադատել եմ, իմ աշխատանքով թույլ չտամ, որ նույն բացթողումների ու սխալների համար ինձ քննադատեն: Ես թիմով եմ աշխատելու և կատակով ասեմ՝ պատասխանատվությունը նաև լրագրողների վրա եմ ինչ-որ տեղ թողնելու»,- ասաց Գ. Ավետիսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին