Կարևոր իրադարձություններ

Պատգամավորներն անձնական երաշխավորություն են ներկայացրել «Սասնա Ծռերի» 2 անդամների համար

22 Հունիս, 2018 12:30
Պատգամավորներն անձնական երաշխավորություն են ներկայացրել «Սասնա Ծռերի» 2 անդամների համար

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է «Սասնա Ծռերի» անդամներ Թաթուլ Թամրազյանի եւ Գեւորգ Իրիցյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ միջնորդության քննությունը։

Միջանկյալ նշենք, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանն անձնական երաշխավորություն են ներկայացրել ամբաստանյալների համար։

Մեղադրող կողմը չի առարկել միջնորդությանը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին