Կարևոր իրադարձություններ

Մահվան ելքով վրաերթ Երևանում. վարորդը եղել է ոչ սթափ վիճակում

21 Հունիս, 2018 11:15
Մահվան ելքով վրաերթ Երևանում. վարորդը եղել է ոչ սթափ վիճակում

Երևանի բնակիչ, 27-ամյա Նարեկ Սարգսյանն այսօր՝ ժամը 03:40-ի սահմաններում, իր վարած Opel մակնիշի 35 FG 999 համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցի 19 հասցեի հարևանությամբ վրաերթի է ենթարկել դեռևս ինքնությունը չպարզված 50-55 տարեկան տղամարդու:

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Վրաերթի ենթարկվածը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Աղբյուրի տեղեկություններով՝ Նարեկ Ս.-ն նշված ավտոմեքենան շահագործում էր որպես տաքսի և վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին