Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ն բաց է ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև շփումներ հաստատելու համար

20 Հունիս, 2018 19:39
ՌԴ-ն բաց է ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև շփումներ հաստատելու համար

Ռուսաստանը շարունակում է բաց մնալ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև շփումներ հաստատելու համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս Եվրասիայում խաղաղության, անվտանգության և իրավապահավասար համագործակցության ընդհանուր տարածքի ձևավորման օգտին: Շարունակում ենք բաց լինել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև կայուն կապերի հաստատման համար»,- ասել է նա Եվրոպական բիզնես ասոցիացիայի համաժողովի ժամանակ:

Նա հավելել է, որ Ռուսաստանի և ԵՄ-ի միջև համագործակցությունը նախկինի պես մեծ պոտենցյալ ունի:

 

Լրահոս

Դիտել ավելին