Կարևոր իրադարձություններ

Դավիթ Տոնոյանը և Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան քննարկել են պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցությանն առնչվող հարցեր

20 Հունիս, 2018 18:05
Դավիթ Տոնոյանը և Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան քննարկել են պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցությանն առնչվող հարցեր

Հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մայա Դաղերին: Այս մասին տեղեկացնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է պաշտպանության բնագավառում հայ-լիբանանյան համագործակցության ներկայիս մակարդակը և փոխադարձ հետքաքրքրություն ներկայացնող ուղղությունները, նշելով, որ համագործակցությանը նոր խթան հաղորդելու համար նպատակահարմար է արդիականացնել համագործակցության իրավական շրջանակը և ակտիվացնել բարձր մակարդակի ռազմաքաղաքական երկխոսությունը: 

Դավիթ Տոնոյանը դեսպանին տեղեկացրել է,որ ՀՀ կառավարությունը հաստատել է Լիբանանում ՀՀ ռազմական կցորդ նշանակելու պաշտպանության նախարարության առաջարկը, ինչը նոր հնարավորություն կընձեռի պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացման համար:

Դեսպան Դաղերն իր հերթին նշել է պաշտպանության բնագավառում հայ-լիբանանյան համագործակցությունը բարձր մակարդակի հասցնելու լիբանանյան կողմի պատրաստակամության մասին: 


Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին