Կարևոր իրադարձություններ

Դատարանը մերժեց «Սասնա ծռեր»-ից Գագիկ Եղիազարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

20 Հունիս, 2018 17:23
Դատարանը մերժեց «Սասնա ծռեր»-ից Գագիկ Եղիազարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

Դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին փաստաբանի միջնորդությունը։

Գագիկ Եղիազարյանի և Արամ Հակոբյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219 հոդվածի 3­րդ մասի 1­ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-­րդ հոդվածի 3­րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ 

Հուլիսի 17­-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց, որոնց բաց են թողել մեկ շաբաթվա ընթացում, իսկ հուլիսի 27­ին կրկին պատանդ են պահել գնդի տարածք մեկնած «Շտապօգնության» բժիշկներին:

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Հարձակման ընթացքում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին