Կարևոր իրադարձություններ

«Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի. 8 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել

20 Հունիս, 2018 16:55
«Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի. 8 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուների գրանցումները:
Ինքնաբացարկի մասին դիմումներ էին ներկայացրել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 12 տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ՝

Թամարա Վոլոդյայի Սարգսյանը
Հասմիկ Նապոլեոնի Շափաղաթյանը
Նաիրի Էդիկի Բախշյանը
Ռոբերտ Գուրգենի Հակոբյանը
Սլավիկ Սուրենի Ամիրյանը
Սոֆյա Ղարիբի Պետրոսյանը
Աղասի Մամիկոնի Հակոբջանյանը
Դավիթ Խաչիկի Հարությունյանը:

Հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամվոր Մերուժան Սիմոնյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստի ընթացքում կազմել է արձանագրություն՝ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Հրանտ Դավթի Դավթյանին պատգամավորի մանդատ տալու վերաբերյալ:

 
 

Լրահոս

Դիտել ավելին