Կարևոր իրադարձություններ

Հայհոյել ու փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ խաթարելով երթևեկության բնականոն ընթացքը

20 Հունիս, 2018 14:37
Հայհոյել ու փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ խաթարելով երթևեկության բնականոն ընթացքը

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանությանը մասնակից է եղել նաև 1995 թ. ծնված Ռաֆայել Զ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 19-ին, ժամը 20.30-ին, ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին և հայտնել, որ Վազգեն Կ.-ի մոտից ինքն է ատրճանակը խլել, կրակել օդ և դեն նետել:

 Ձեռնարկվում են միջոցառումներ գազային ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է:

Հունիսի 18-ին, ժամը 1.20-ի սահմաններում, ոստիկանություն են ահազանգել անհայտ անձինք և հայտնել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի մոտ, վիճաբանություն է, կրակում են:

Նույն օրը, ժամը 1.45-ին, Մաշտոց-Խորենացի խաչմերուկի մոտից ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի և Ճանապարհային ոստիկանության ծառայողները ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել 2001 թ. ծնված Արա Հ.-ին, 1991 թ. ծնված Ալբերտ Բ.-ին և ներկայացրել 1983 թ. ծնված Վազգեն Կ.-ին:

Վերջինս հայտնել է, որ Արա Հ.-ն ու Ալբերտ Բ.-ն ծեծի են ենթարկել իրեն: Վազգեն Կ.-ն միաժամանակ ներկայացրել է գազային ատրճանակի փամփշտատուփ՝ լիցքավորված 3 փամփուշտներով, և հայտնել, որ դա իր ատրճանակի փամփշտատուփն է, իսկ ատրճանակը վիճաբանության ընթացքում կորցրել է:

Ոստիկանության Կենտրոնական բաժնից Վազգեն Կ.-ն բուժօգնության է տեղափոխվել բժշկական կենտրոն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Մաշտոց-Խորենացի խաչմերուկի մոտ հիշյալ անձինք վիճաբանել են, խախտել հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ հայհոյել ու փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ խաթարելով երթևեկության բնականոն ընթացքը:

Արա Հ.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է խոհանոցային դանակ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է քննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին