Կարևոր իրադարձություններ

Ուշադրություն․ ցերեկային ժամերին խուսափեք արեգակի ուղիղ ճառագայթներից

20 Հունիս, 2018 13:00
Ուշադրություն․ ցերեկային ժամերին խուսափեք արեգակի ուղիղ ճառագայթներից

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հունիսի 20-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

 Հանրապետության տարածքում`

Հունիսի 20-23-ն առանձին շրջաններում, 24-25-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում`

Հունիսի 20-ի երեկոյան ժամերին, 21-23-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Լրահոս

Դիտել ավելին