Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանի կրտսեր որդին վախեցած է՝ չի ներկայացել ավարտական քննությանը. «Ժամանակ»

20 Հունիս, 2018 08:57
Մանվել Գրիգորյանի կրտսեր որդին վախեցած է՝ չի ներկայացել ավարտական քննությանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` Մանվել Գրիգորյանի կրտսեր որդի Արմանը փաստաթղթերով Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական տնտեսական քոլեջի ֆինֆակի ավարտական կուրսի ուսանող է: Սակայն քոլեջի ո՛չ դասախոսները, ո՛չ ուսանողները նրան երբևէ չեն տեսել: Թե ինչպես է Մանվելի որդին հայտնվել ավարտական կուրսում, երբ նրան քոլեջում ոչ ոք չի ճանաչում, հատկապես վերջին իրադարձություններից հետո որևէ մեկի համար գաղտնիք չէ:

Նշենք, որ խոսքը պետական ուսումնական հաստատությունում սովորելու մասին է, որը ֆինանսավորվում է պետբյուջեի կողմից:

Մեր աղբյուրի փոխանցմամբ` վերջինս չի ներկայացել անգամ ավարտական քննություններին: Այս անգամ չներկայանալը այլ պատճառներ ունի՝ գեներալի որդին վստահ չէ, թե քոլեջում կհանդուրժեն հոր ազգադավ կեցվածքը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին