Կարևոր իրադարձություններ

Խուզարկությունից օրեր առաջ Մանվել Գրիգորյանը զինամթերքի հսկայական մասը տեղափոխել է Հադրութի իր առանձնատուն. «Ժամանակ»

19 Հունիս, 2018 10:03
Խուզարկությունից օրեր առաջ Մանվել Գրիգորյանը զինամթերքի հսկայական մասը տեղափոխել է Հադրութի իր առանձնատուն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը ԱԱԾ-ի կողմից կատարված խուզարկության տեսագրությունը բոլորին է շոկի ենթարկել։ Խուզարկության ժամանակ, ինչպես հայտնի է, հսկայական զենք-զինամթերք հայտնաբերվեց։

Մեզ հասած տեղեկություններով՝ Մանվել Գրիգորյանը, կանխազգալով իրեն մոտեցող հնարավոր վտանգը, խուզարկությունից մի քանի օր առաջ մեծ բեռնատար մեքենա է կանչել ու զինամթերքի հսկայական մասը տեղափոխել է Հադրութում գտնվող իր առանձնատուն։

Մեր զրուցակիցը կեսկատակ-կեսլուրջ ասաց, որ եթե գեներալ Մանվելի Հադրութի առանձնատունը խուզարկեն, անգամ տանկ կհայտնաբերեն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին