Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    487

  • EUR

    549
    557

  • RUB

    7,26
    7,51

Կարևոր իրադարձություններ

«Ալիևը խնդրել է ռուսներին, որ մի բան անեն` Փաշինյանի հետ չհանդիպի». «Իրատես»

19 Հունիս, 2018 09:47
«Ալիևը խնդրել է ռուսներին, որ մի բան անեն` Փաշինյանի հետ չհանդիպի». «Իրատես»

«Իրատես» թերթը զրուցել է քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ ղարաբաղյան հակամարտության մասին:

Շփման գծում ադրբեջանական զինուժ էկուտակվումպատերազմականգործողությունների վտանգ տեսնու՞մ եք:

Նախ պետք է հասկանանք, թե ինչ վիճակ է ստեղծվել: Հայաստանում հեղափոխությունից հետո, երբ նոր կառավարությունն արտահայտեց իր դիրքորոշումը, «շշկռված» վիճակում են եւ՛ Ադրբեջանը, եւ՛ Ռուսաստանը: Ի դեպ, այդ առումով բավականին հետաքրքիր էր, թե ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը դիտելու ժամանակ Փաշինյանին որ երկրների հետ էին նույն սեղանի շուրջը նստեցրել: Նազարբաեւ, Մեդվեդեւ, Սաուդյան Արաբիայի թագաժառանգը: Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանի համար բավական մեծ խնդիր է նոր Հայաստանը:

Հիշենք նաեւ, թե հայ համայնքն ինչպես ընդունեց Փաշինյանին Մոսկվայում: Հետխորհրդային տարածքում նման բան չեն տեսել, անգամ Ուկրաինայի հետ նրանք մեծ կոնֆլիկտ ունեցան ու ունեն, բայց այնտեղ իրենց որակի իշխանություն է՝ օլիգարխացված: Հայաստանը քաղաքական նոր կուրս է հայտարարել, որը Ռուսաստանի համար անսովոր բան է, նրանք դեռ փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվում: 

Իսկ ինչու՞ է «շշկռված» Ադրբեջանը:

Առավել բարդ վիճակում է Ադրբեջանը, քանի որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ միմիայն Հայաստանի անունից է խոսելու, իսկ Արցախը պետք է խոսի իր անունից: Վերջին քսան տարում Ադրբեջանը նման խնդրի առաջ չի կանգնել: Նրանց պարզ ասված է՝ Ղարաբաղի խնդրով պետք է այդ երկրի իշխանությունների հետ խոսել:

Ռուսաստանի նախագահի խոսնակըանդրադառնալով բանակցությունների թեմայինասել էրթե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում չիլինելուԱրդյոք պատահակա՞ն էր վրիպումը:

Դա ընդամենն Ադրբեջանին ծառայություն մատուցել էր: Այն պայմանը, որ Փաշինյանը դրել է, Ալիեւը չգիտի ինչ անել ու խնդրել է ռուսներին, որ մի բան անեն, որ Փաշինյանի հետ չհանդիպի: Նրանք էլ այսպիսի «ուտկա» են բաց թողել: Ընդամենը սա է: Եթե Ալիեւը հանդիպի Փաշինյանի հետ, նշանակում է` ընդունում է այս պայմանը: Դրա համար էլ փախել է, իսկ ռուսներն էլ օգնել են այդ հարցում:

Ասել է՝ ապրիլյան պատերազմի կրկնության վտանգ չկա՞:

Ապրիլից հետո է Ադրբեջանն այսպիսի բարդ դիվանագիտական իրավիճակում հայտնվել: Դրանից հետո է ստացել անընդունելի նախապայման, որ անվտանգության մեխանիզմներ տեղադրի: Հիմա մի «ապրիլ» էլ իր ինչի՞ն է պետք: Այդ պատերազմն ավելի բարդացրեց իրենց վիճակը: Միջազգային ասպարեզում սկսեցին խոսել այն մասին, որ պետք է Ղարաբաղը ճանաչել ու այդ խնդիրը լրիվ փակել: Սա է, որ Ադրբեջանին հետ է պահում, էլ չենք խոսում նաեւ այն մասին, թե ինչ կարող է լինել այս տարածաշրջանում, եթե պատերազմ լինի: Ապրիլյան պատերազմը հանգեցրեց այն բանին, որ Ադրբեջանը տանուլ տվեց: Սա է ստիպում նրան մտածել, որ նոր ապրիլը գուցե հանգեցնի Ղարաբաղի ճանաչմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին