Կարևոր իրադարձություններ

Դավիթ Տոնոյանն ընդունել է Գերմանիայի առաջատար Օթթոբոք կլինիկայի օրթոպեդ- վնասվածքաբանին

18 Հունիս, 2018 20:08
Դավիթ Տոնոյանն ընդունել է Գերմանիայի առաջատար Օթթոբոք կլինիկայի օրթոպեդ- վնասվածքաբանին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 17-ին ընդունել է Գերմանիայի առաջատար Օթթոբոք կլինիկայի Կալկաթայի (Հնդկաստան) մասնաճյուղի օրթոպեդ-վնասվածքաբան Սումիթ Նաթին, Հնդկահայոց հոգևոր հովիվ Տ. Մովսես աբղ. Սարգսյանին, Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայոց եկեղեցու վարչության ավագ անդամներ Սունիլ Սոբթին և Սյուզան Ռուբենին: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նրանք Հայաստան են ժամանել ապրիլյան մարտական գործողությունների, արցախյան ազատամարտի և զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած զինհաշմանդամներին զննելու և պրոթեզավորման համար անհրաժեշտ չափումներ կատարելու նպատակով` Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել հյուրերին մարդասիրական գործունեության, զինված ուժերին և զինհաշմանդամներին ցուցաբերվող աջակցության համար:

Ծրագրի շրջանակում 19 զինծառայողներ արդեն բժշկական զննություն են անցել Իզմիրլյան բժշկական կենտրոնում: Զինհաշմանդամների վերականգնողական բուժման հետ կապված անհրաժեշտ ծախսերն ամբողջությամբ հոգում է Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայոց եկեղեցու հիմնադրամը:

 

Լրահոս

Դիտել ավելին