Կարևոր իրադարձություններ

Զինված ուժերում նոր նշանակումներ են տեղի ունեցել

18 Հունիս, 2018 19:51
Զինված ուժերում նոր նշանակումներ են տեղի ունեցել

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով՝ այսօր Զինված ուժերում մի շարք նշանակումներ են տեղի ունեցել:

Մասնավորապես, Օնիկ Գասպարյանը և Ստեփան Գալստյանը նշանակվել են ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալներ:

Անդրանիկ Մակարյանը նշանակվել է ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ, իսկ Տիրան Խաչատրյանը՝ ԳՇ օպերատիվ վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արարատ Մելքումյանն ազատվել է ՊՆ առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Այդ պաշտոնում նշանակվել է Ժիրայր Պողոսյանը:

Անդրանիկ Փիլոյանին էլ նախագահը նշանակել է ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին