Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը կարող է քննարկվել վաղը՝ արտահերթ օրակարգով․ Էդմոն Մարուքյան

18 Հունիս, 2018 12:13
Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը կարող է քննարկվել վաղը՝ արտահերթ օրակարգով․ Էդմոն Մարուքյան

Օրենքի ողջ խստությամբ մեղավորները պատասխանատվության պետք է ենթարկվեն։ Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին,  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով գեներալ, պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ԱԱԾ աղմկահարույց բացահայտումներին։

«Շտապ օգնության ասեղ չէ, որ տանես, մի տեղ պահես, պետք է իմացող-թաքցնողները նույնպես պատասխանատվության ենթարկեն»,- նշեց նա ու հավելեց, որ ՀՀԿ-ն  պետք է քաղաքական դիրքորոշում հայտնի և աջակցի իրավապահ մարմիններին, Գլխավոր դատախազի հնարավոր միջնորդությամբ սահմանված կարգով ընթացքն իրականացվի։

Մարուքյանի խոսքով՝ վաղը արտահերթ նիստ կա, Սահմանադրության երկու սուբյեկտ կա արտահերթ նիստ հրավիրելու՝ Կառավարությունը և պատգամավորները համապատասխան ստորագրություններով:

«Կարծում եմ՝ Կառավարությունը կարող է նիստ գումարել, արտահերթի օրակարգի որոշման մեջ լրացում կատարել և լրացնել ԱԺ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու մասին հարցը: Այնտեղ երկու կոմպոնենտ կա՝ մեկը քրեական հետապնդումն է, մյուսը՝ ազատությունից զրկելու մասին է: Երկու դեպքում էլ խորհրդարանը համաձայնություն պետք է տա, չգիտեմ՝ որ մասով կլինի միջնորդությունը, բայց հարցը կարող է մտնել արտահերթ օրակարգ և վաղը քննարկենք»,-ասաց նա։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին