Կարևոր իրադարձություններ

Չեմ պատկերացնում՝ ինչպես ենք սա մարսելու, խայտառակություն է ու ամոթ․ Արմեն Ռուստամյանը՝ Մանվել Գրիգորյանի հետ կապված սկանդալի մասին

18 Հունիս, 2018 11:49
Չեմ պատկերացնում՝ ինչպես ենք սա մարսելու, խայտառակություն է ու ամոթ․ Արմեն Ռուստամյանը՝ Մանվել Գրիգորյանի հետ կապված սկանդալի մասին

Սա այն դեպքն է, որ աչքի տեսածին չեմ կարողանում հավատալ, եթե այս ամենն այնպես է, ինչ տեսանք, որևէ մեկնաբանության կարիք էլ չունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հետ կապված սկանդալին:

«Շատ ավելի մեծ վտանգներ եմ տեսնում այն առումով, որ ամբողջ ադրբեջանական համայնքը հրճվանքի մեջ պետք է հայտնվի՝ ներկայացնելով, որ ժամանակին նույն Մանվել Գրիգորյանը մեծ դերակատարություն է ունեցել և ազատագրել է մեծ տարածքներ: Ազատագրիչին, որ համարել ենք ու համարում ենք, քանի որ այդ կենսագրությունն ունեցել է, ինչպես պետք է վարկաբեկեն, սա է իմ ամենամեծ ցավը: Չեմ պատկերացնում՝ ինչպես ենք սա մարսելու, խայտառակություն է ու ամոթ, եթե հաստատվեց»,-ասաց նա: 

Ըստ Ռուստամյանի` օրինականությունը պետք է պահպանվի, ամեն ինչ կատարվի օրենքի տառին ու հոգուն համահունչ: 

«Կգան նյութերը, կուսումնասիրենք, այս պահին անձեռնմխելիությունն կա, կա նաև անմեղության կանխավարկած, պարտավոր ենք նկատի ունենալ, քանի մեղքն ամբողջությամբ չի ապացուցվել: Բայց ասում եմ՝ սա մեծ հարված էր մեր անցած համատեղ գործունեությանը, հարաբերություններին, որ ունեցել ենք այս դաշտում»,-ասաց նա:


 

Լրահոս

Դիտել ավելին