Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանի պաշտպանը հրաժարվել է նրան իրավաբանական օգնություն ցույց տալուց

18 Հունիս, 2018 10:29
Հեղինակ՝ Հրանտ Անանյան
Մանվել Գրիգորյանի պաշտպանը հրաժարվել է նրան իրավաբանական օգնություն ցույց տալուց

Գեներալ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Հրանտ Անանյանը դադարել է նրա պաշտպանը լինելուց։

«Երեկ Վարչապետի ելույթից, ինչպես նաև երեկոյան ԱԱԾ տեսանյութի հրապարակումից հետո եկել եմ անակնկալի, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պահին՝ խմբի կազմում ապօրինաբար զենք-զինամթերք պահելու կասկածանքից բացի, գործով առկա են այլ հանգամանքներ, որոնց մասին մինչ այդ տեղեկացված չեմ եղել, անգամ նախաքննության մարմինը նման կասկածանք առաջադրած չի եղել և նյութ չի տրամադրել։

Ներկա պայմաններում նպատակահարմար չեմ գտնում այլևս շարունակելու իրականացնել Մ.Գրիգորյանին իրավաբանական օգնություն ցույց տալը, և իմ առաջարկությամբ Մ.Գրիգորյանի համաձայնությամբ (ինչն օրենքով պարտադիր է) նախաքննության մարմինը քիչ առաջ արձանագրեց այդ փաստը, և ես դադարել եմ նրա պաշտպանը լինելուց»,- գրել է։

 

 

Լրահոս

Դիտել ավելին