Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում

17 Հունիս, 2018 18:00
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում

Այսօր՝ հունիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 14։40-ի սահմաններում Լոռու մարզի Սարչապետ գյուղի բնակիչ, 20-ամյա Վահե Տ.-ն իր վարած Toyota Corolla մակնիշի 02 QO 900 համարանիշի ավտոմեքենայով Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, մոտ 15 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

 

Լրահոս

Դիտել ավելին