Կարևոր իրադարձություններ

Երևանը ձեռնպահ կմնա Սամվել Բաբայանին Արցախ գործուղելուց. «Ժամանակ»

16 Հունիս, 2018 09:36
Երևանը ձեռնպահ կմնա Սամվել Բաբայանին Արցախ գործուղելուց. «Ժամանակ»

 «Ժամանակ»  թերթը գրում է․ «Հայաստանի իշխանությունը չմիջամտեց Արցախի ներքին կյանքում տեղի ունեցած վեր­ջին զարգացումներին: Թե´ վարչապետ Փաշինյանը, թե´ նախագահ Արմեն Սարգսյանը հստակ ձեռնպահ մնացին մի­ջամտությունից: Այդ իրավի­ճակում սադրանք կամ արկա­ծախնդրություն կլիներ, եթե Սամվել Բաբայանը հայտա­րարեր, թե գնալու է Արցախ և հավակնելու է իշխանության: Ըստ այդմ՝ նա, փաստորեն, հղում անելով Հայաստանի իշ­խանությանը՝ բացատրեց, թե ինչու չի գնում:


Մյուս կողմից՝ Բաբայանն ակնարկեց նաև, որ շատ չեն մարդիկ, ում հնարավոր է վստահել Արցախի կառավա­րումը պատերազմական իրադրության և պատերազմի անընդհատ վտանգի պայ­մաններում՝ թերևս Հայաստանի իշխանությանը նաև ակնարկելով, որ եթե իրեն առաջարկեն, ինքը պատ­րաստ է: 

Երևանն, ըստ երևույթին, ձեռնպահ կմնա Բաբայանին այդպիսի առաջարկ անելուց: Համենայնդեպս, դա է հուշում Հայաստանում փո­փոխությունների տրամաբանությունը, որը նաև յուրօրի­նակ շարունակություն ունի Արցախում: 

Այդ տրամաբա­նությունն ունի սերնդային փո­փոխության ներքին շերտ, և ներկայիս պահը գործնակա­նում պատմականորեն ամենահարմարն է այն իրակա­նացնելու համար, որովհետև Հայաստանն ունի ահռելի և աննախադեպ լեգիտիմությամբ իշխանություն և դրա շուրջ ոգևորվածություն, ինչը սերնդային փոփոխության գործընթացի համար պաշտ­պանիչ յուրօրինակ շերտ է:


Այդ շերտը «փոխհատուցում» է ռիսկերը, որ կարող են առա­ջանալ թե´ Հայաստանում, թե՝ Արցախում կառավարման ղե­կին նոր սերնդի անցման դեպքում՝ հաշվի առնելով որո­շակի փորձառության պակա­սը: Ու քանի կա լեգիտիմության ահռելի այդ շերտը, սերնդափոխությունը պետք է իրականացնել, որովհետև հեղափոխական մթնոլորտով պայմանավորված այդ լեգիտիմությունն ու ոգևորությունն անկասկած ինչ-որ պահի վերադառնալու են հարաբերականության տիրույթ, և պետք է հասցնել մինչ այդ ձևավորած լինել հայկական պետականությունների կա­ռավարման սերնդային նոր միջավայրը, քանի կա այդ պաշտպանիչ շերտը: Այն հուսալիորեն ապահովում է ներկայիս մարտահրավերների զսպումը, և ներկայումս պետք է լուծել արդեն ռազմավարական հեռանկարի մարտահրավերների չեզոքացման հարցը: Իսկ այդ գործում առանցքային խնդիրը սերնդափոխությունն է»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին