Կարևոր իրադարձություններ

Երեկ գիշեր մտել են Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններ․ «Հրապարակ»

16 Հունիս, 2018 08:45
   Երեկ գիշեր մտել են Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ՊԵԿ տեսուչները գիշերային ստուգումներ են իրականացնում։ Երեկ գիշեր, մասնավորապես, մտել են Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններ, անակնկալ ստուգումներ արել եւ ակտեր գրել։ ՊԵԿ լրատվականից հաստատեցին տեղեկությունը՝ ասելով, որ գազալցակայանները ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են, նաեւ գիշերային ստուգումներ են անում, բայց՝ հանրապետության բոլոր գազալցակայաններում։ Թե ինչ արդյունքներ են գրանցել ստուգողները, խոստացան ասել ավելի ուշ, երբ կամփոփեն արդյունքները, նախնական նշեցին, որ 70 գազալցակայան են ստուգել, 61-ում ՀԴՄ կտրոնների հետ կապված խախտումներ են հայտնաբերել»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին