Կարևոր իրադարձություններ

Դաշնակցությունն ու «Ծառուկյան դաշինքը», Նիկոլ Փաշինյանին պետք են այնքան, ինչքան սայլին՝ հինգերորդ անիվը․«Հրապարակ»

16 Հունիս, 2018 08:30
Դաշնակցությունն ու «Ծառուկյան դաշինքը», Նիկոլ Փաշինյանին պետք են այնքան, ինչքան սայլին՝ հինգերորդ անիվը․«Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հավանաբար, միայն ցածր տարիքի դպրոցականները չեն հասկանում, որ պառլամենտական երկու ուժերը՝ Դաշնակցությունն ու «Ծառուկյան դաշինքը», Նիկոլ Փաշինյանին պետք են այնքան, ինչքան սայլին՝ հինգերորդ անիվը։ Հենց միայն այն փաստը, որ այդպես էլ որեւէ համաձայնագիր չկնքվեց, եւ չսահմանվեցին համաձայնության կառավարության գոնե սկզբունքները, վկայում է այն մասին, որ նոր իշխանությունը չի ուզում իրեն կաշկանդել ավելորդ պայմանավորվածություններով։ Այս ուժերը, ավելի ճիշտ՝ նրանց տված քվեները, Փաշինյանին պետք էին եւ պետք են կարճաժամկետ հատվածում՝ նախ, ընտրվելու ժամանակ, ապա՝ կառավարության ծրագրի հաստատման եւ մեկ էլ պետք կգան Ընտրական օրենսգրքի ընդունման պահին։ Այդ վերջին քվեարկությունից հետո նրա ձեռքերն ազատ կարձակվեն, պարտավորությունները կանցնեն անցյալի գիրկը, եւ կառավարության կազմն էլ, թերեւս, արագությամբ կփոխվի՝ կ«ՔՊ»-ացվի։ Բայց եթե դեռ «Ծառուկյան դաշինքն» այս փուլից կարող է շահած դուրս գալ ադմինիստրատիվ լծակների օգտագործմամբ, իր դերի արժեւորմամբ նոր նիշա զբաղեցնել, ապա բոլորովին չի հասկացվում, թե ինչ է շահում ՀՅԴ-ն՝ մի կողմից իր նախկին կոալիցիոն գործընկերոջը դավաճանելու, մյուս կողմից՝ կարճաժամկետ «օգտագործման» արդյունքում։ Բայց խնդիրը, անշուշտ, ՀՅԴ-ն ու «ԾԴ»-ն չեն, այլ այն, թե ինչ ուժեր են զբաղեցնելու ընդդիմության նիշան առաջիկայում։ Կհասցնե՞ն արդյոք բանտերից ազատված «Սասնա ծռերը», Սեֆիլյանը, Սամվել Բաբայանը, մյուսները նոր ուժ ձեւավորել։ Կհաջողվի՞ արդյոք ՀԱԿ-ին, ՕԵԿ-ին,  «Ժառանգությանը», ՕՐՕ-ին ռեսթարտ ապահովել։ Որքանո՞վ կենդանի կմնա ՀՀԿ-ն։ Այս պրոցեսներից դուրս մնացած մարդիկ կկարողանա՞ն նոր միավորներ ստեղծել, թե՞ մենք ունենալու ենք նախորդ ժամանակների 4 ուժից կազմված տխուր եւ կառավարելի խորհրդարան։

 

Լրահոս

Դիտել ավելին