Կարևոր իրադարձություններ

Կոլորադոյում անհայտ անձը կրակ է բացել մանկական ատամնաբուժական կլինիկայի բակում․ կան տուժածներ

15 Հունիս, 2018 10:05
Կոլորադոյում անհայտ անձը կրակ է բացել մանկական ատամնաբուժական կլինիկայի բակում․ կան տուժածներ

ԱՄՆ Կոլորադո նահանգում անհայտ անձը կրակ է բացել մանկական ատամնաբուժական կլինիկաներից մեկի մոտակայքում, ինչի արդյունքում տուժել է 4 մարդ, այդ թվում՝ 2 երեխա։ Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ուեսթմինսթերում։ Անհայտ տղամարդը կրակահերթ է բացել բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիի տարածքում, այնուհետև փախուստի է դիմել մեքենայով։ 

CBS-ի փոխանցմամբ՝ դեպքից ժամեր անց ոստիկաններին հաջողվել է դուրս գալ մեքենայի հետքի վրա ու ձերբակալել կասկածյալին։ Սակայն ոստիկանությունից նշել են, որ «դա անձ է, ում իրենք հարցեր ունեն տալու», և եթե նա դառնա գործով գլխավոր կասկածյալը՝ նրա անունն անպայման կհրապարակվի։
 

 

Լրահոս

Դիտել ավելին