Կարևոր իրադարձություններ

Արտահերթ ընտրություններ են մոտենում. ՀՅԴ-ում չեն պատրաստվում կողմ քվեարկել կենսաթոշակային բարեփոխումների ծրագրին. «Հրապարակ»

15 Հունիս, 2018 08:25
Արտահերթ ընտրություններ են մոտենում. ՀՅԴ-ում չեն պատրաստվում կողմ քվեարկել կենսաթոշակային բարեփոխումների ծրագրին. «Հրապարակ»

 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պարտադիր կուտակայինի մասին օրենքը, որն ԱԺ-ում կքննարկվի առաջիկա արտահերթ նիստում, երեւան կհանի իշխանության մեջ գտնվող ուժերի առաջին անհամաձայնությունը: ՀՅԴ-ում չեն պատրաստվում կողմ քվեարկել այդ նախագծին, չնայած նախկինում համակարգի ներդրմանը դեմ չեն եղել: 2008թ., երբ իշխող կոալիցիայում պատասխանատվություն էին ստանձնել ե՛ւ ՀՅԴ-ն, ե՛ւ ԲՀԿ-ն, ընդունվեց «ՀՀ կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը եւ կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը»:

Այն ենթադրում էր նաեւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրում: Եվ չնայած 2 ուժերի նախարարներն էլ օրերս կառավարության նիստում կողմ քվեարկեցին նախագծին, սակայն ՀՅԴ-ն եւ «Ծառուկյան դաշինքը» լավագույն դեպքում ձեռնպահ կլինեն, քանի որ արտահերթ ընտրություններ են մոտենում»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին