Կարևոր իրադարձություններ

ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետն ընդունել է ՄԹ ԶՈՒ 160-րդ հետևակային բրիգադի հրամանատար բրիգադի գեներալ Ալան Ռիչմոնդին

14 Հունիս, 2018 23:38
ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետն ընդունել է ՄԹ ԶՈՒ 160-րդ հետևակային բրիգադի հրամանատար բրիգադի գեներալ Ալան Ռիչմոնդին

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն հունիսի 14-ին ընդունել է Միացյալ Թագավորության ԶՈՒ 160-րդ հետևակային բրիգադի հրամանատար բրիգադի գեներալ Ալան Ռիչմոնդին, որին ուղեկցել է ՀՀ-ում ՄԹ ռազմական կցորդ, փոխգնդապետ Դեյվ Էթելին:

Ինչպես   տեղեկացրին  ՀՀ Պն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  ՄԹ ԶՈՒ 160-րդ բրիգադը հանդիսանում է ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների հետ համագործակցության հիմնական գործընկերը, որի անձնակազմի հետ ամենամյա համագործակցության պլանի համաձայն անցկացվում են մի շարք միջոցառումներ ՀՀ-ում և Միացյալ Թագավարությունում` դասընթացներ, մարտավարական վարժանքներ, փորձի փոխանակում և այլն: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության շրջանակներում այս տարվա ընթացքում պլանավորված միջոցառումների հետ կապված հարցեր: 

Այս օրերին Հայաստանում է գտնվում է ՄԹ ԶՈՒ 160-րդ բրիգադի նվագախումբը, որը հունիսի 15-ին Երևանում  ՀՀ ԶՈՒ զինվորական նվագախմբի հետ համատեղ բացօթյա համերգ կտա:

 

Լրահոս

Դիտել ավելին