Կարևոր իրադարձություններ

«Ռոնալդուն խաղում է, գնում է տուն, իսկ հետո մաքրում է ՊՍԺ-ին ՉԼ-ից. դա նրա ռեժիմն է»

14 Հունիս, 2018 22:38
«Ռոնալդուն խաղում է, գնում է տուն, իսկ հետո մաքրում է ՊՍԺ-ին ՉԼ-ից. դա նրա ռեժիմն է»

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն կիսվել է «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին կարծիքով:

«Կարող եք քննադատել Ռոնալդուին՝ ինչքան ուզում եք: Սակայն նա գնում է մարզումների, հետո վերադառնում է տուն՝ ընտանիքի մոտ, իսկ հետո մաքրում է ՊՍԺ-ին Չեմպիոնների լիգայից: Դա նրա սովորական ռեժիմն է: Ահա թե ինչն է նրան երջանկություն բերում»,- Մբապեի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը:

Հիշեցնենք, որ «Ռեալը» և ՊՍԺ-ն խաղացին 2017-18թթ. մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում: Մադրիդյան ակումբը հաղթանակ տարավ երկու հանդիպումներում ընդհանուր 5:2 հաշվով (3:1, 2:1): Ռոնալդուն յուրաքանչյուր խաղում դարձավ մեկական գոլի հեղինակ:

 

Լրահոս

Դիտել ավելին