Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    555
    563

  • RUB

    7,46
    7,71

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Գյումրիի թիվ 40 հիմնական դպրոցի տնօրենն ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը

14 Հունիս, 2018 22:31
Գյումրիի թիվ 40 հիմնական դպրոցի տնօրենն ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը

«Գյումրու թիվ 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցած չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով վերականգնվել է պատճառված՝ 11.315.949 ՀՀ դրամի վնասը: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Նախնական քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2014-2018 թվականներին «Գյումրու թիվ 40 հիմնական դպրոց» ՊՈԱ կազմակերպության և տնտեսվարողների միջև տարբեր ժամանակահատվածներում կնքվել են շուրջ 15.481.173 ՀՀ դրամ գումարի սննդամթերքի մատակարարման պայմանագրեր:

Պարզվել է, որ կազմվել են բովանդակությամբ կեղծ արձանագրություններ և ակտեր, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառվել ինչպես ստացված ծանրոցների քանակի, այնպես էլ՝ այդ ծանրոցներում սննդամթերքի տեսակի, չափի և սննդի օգտագործման հետ կապված պարագաների վերաբերյալ: Արդյունքում՝ 697-780 ՀՀ դրամ արժողությամբ սննդի ծանրոցների փոխարեն, փաստացի դպրոց մատակարարվել և երեխաներին բաշխվել են մոտ 200 ՀՀ դրամ արժողությամբ սննդի ծանրոցներ, իսկ պայմանագրով նախատեսված գումարի մնացած մասը՝ 11.315.949 ՀՀ դրամը, խաբեության հափշտակվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Գյումրու թիվ 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով :

Նախաքննության ընթացքում՝ հունիսի 14-ին, դպրոցի տնօրենն ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը՝ 11.315.949 ՀՀ դրամը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին