Կարևոր իրադարձություններ

«Ելք» դաշինքում լուրջ տարաձայնություններ չկան. Էդմոն Մարուքյան

13 Հունիս, 2018 16:28
«Ելք» դաշինքում լուրջ տարաձայնություններ չկան. Էդմոն Մարուքյան

Այսօր՝ հունիսի 13-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենց դաշինքում լուրջ տարաձայնություններ չկան։ Նա նշեց, որ կան քննարկումներ, եւ խմբակցության ղեկավարի պաշտոնն այդքան նշանակալի չէ, որքան եւ անցկացվող քննարկումները:

«Դուք տեսաք, որ մեր բոյկոտի արդյունքում ՍԴ դատավորը չընտրվեց: Այնպես որ, խմբակցությունը նորմալ գործում է, ու նրա վրա ոչ մի բան չի ազդում»,- ասաց Մարուքյանը։

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Ելք» դաշինքի մեջ մտնող երեք քաղաքական ուժերի միջեւ թեկնածուի վերաբերյալ լուրջ տարաձայնություններ կան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին