Կարևոր իրադարձություններ

Հասնելու ենք նրան, որ պարտադիր կուտակային բաղադրիչն ի վերջո հանվի․ Արմեն Ռուստամյան

13 Հունիս, 2018 15:18
Հասնելու ենք նրան, որ պարտադիր կուտակային  բաղադրիչն ի վերջո հանվի․ Արմեն Ռուստամյան

Պարտադիր կուտակային բաղադրիչի հարցը պետք է լուծվի։ Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ մեկ տոկոսի պահպանման պարագայում էլ համարելու են, որ հարցը չի լուծվել։ 

« Մենք հիմա, ըստ էության, գնում ենք այն ճանապարհով, որ նպատակ ենք դնում այդ հարցը լուծել արդարացիորեն եւ սահամանադրության նորմերի մեջ տեղավորելով»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ կառավարության որոշումը պարտադիր բաղադրիչի մեղմացման մասին միջանկյալ քայլ էր:

«Մենք կողմ չենք լինելու այդ գործընթացին: Մեկ տոկոս էլ մնա պարտադիր բաղադրիչի հետ կապված, համարելու ենք, որ հարցը չի լուծվել։ Մենք պայքարելու ենք, գնալու ենք նրան, որ պարտադիր բաղադրիչն ի վերջո հանվի»,- ասաց նա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին