Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է՝ ինչու է հազում ու շարունակում նիհարել

13 Հունիս, 2018 13:38
Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է՝ ինչու է հազում ու շարունակում նիհարել

Երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում էր օգտատերերի հարցերին։ Հարցին՝ ինչու է այդքան նիհարել, և ինչու է դեռ հազում, վարչապետը պատասխանել է․

«Ուրախ եմ, որ նիհարել եմ։ Դա համար ջանքեր եմ գործադրում, որովհետև ինչքան նիհարեմ, այնքան լավ մարզավիճակում կլինեմ: Նիհարելու համար շատ լուրջ ջանքեր եմ գործադրում` մարզվում, լողում, քիչ ուտում։ Ինչ վերաբերում է հազին, բժիշկները 15 տեսակ հետազոտություն են արել և պարզել, որ հազը կապված է կոկորդի գրգռվածության հետ։ 

Դեղեր եմ խմում, սարսափելի ոչինչ չկա, բայց այս հիվանդության բուժման ամենակարևոր նախապայմանը քիչ խոսելն է»,- ասել է նա ու հավելել, որ գործի բնույթով  չխոսել պարզապես հնարավոր չէ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին