Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    551,5
    559,5

  • RUB

    7,3
    7,55

Կարևոր իրադարձություններ

Հովիկ Աբրահամյանին եւ Սերգո Կարապետյանին պատկանող ընկերության առաջ սկսել են փակվել դռները. «Ժողովուրդ»

13 Հունիս, 2018 09:36
Հովիկ Աբրահամյանին եւ Սերգո Կարապետյանին պատկանող ընկերության առաջ սկսել են փակվել դռները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Արտաշատի պահածոների գործարան» ընկերությունը` «Արտֆուդ»-ը, հայտնվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում:

Նման պահանջով ՀՀ գնումների բողոքարկման խորհրդին է դիմել պաշտպանության նախարարությունը. արդյունքում, ինչպես հայտնի դարձավ «Ժողովուրդ» օրաթերթին, «Արտֆուդ» ընկերությունը 2 տարի շարունակ հնարավորություն չի ունենա որպես մատակարար մասնակցելու պետական գնումների գործընթացին: Կատարվածն ուշագրավ է այն առումով, որ «Արտֆուդ»-ը պատկանում էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին ու գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին: Հետո, ըստ շրջանառվող լուրերի, Աբրահամյանն իրեն պատկանող բաժնետոմսերը վաճառեց:

Հատկանշական է փաստը, որ քանի դեռ Աբրահամյանն ու Կարապետյանը բարձրաստիճան պաշտոնյաներ էին, այս ընկերությունը պետական գնումներին մասնակցելու հարցում չուներ որեւէ խոչընդոտ: Մինչդեռ հիմա, ընդհակառակը, «Արտֆուդ»-ի առաջ սկսել են փակվել դռները, այն էլ նոր կառավարության օրոք:

Հիշեցնենք՝ ընկերության սեփականատերերի պաշտոնանկությունից հետո «Արտֆուդ»-ը կրկին խնդիրների առաջ էր հայտնվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին