Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    547
    555

  • RUB

    7,09
    7,39

Կարևոր իրադարձություններ

Փրկարարները 14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները շարունակում են Լեռնամերձ համայնքում

12 Հունիս, 2018 21:34
Փրկարարները 14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները շարունակում են Լեռնամերձ համայնքում

Հունիսի 12-ին՝ ժամը 14:27-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արագած գյուղի մոտակայքում Այնթապ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բնակչի՝ Հ. Հ.-ի (ծնված  2004 թ.) որոնողական աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:   Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը: 

Փրկարարները կորած երեխայի որոնողական աշխատանքները շարունակում են Լեռնամերձ համայնքում: 

Հիշեցնենք, որ տղան որոնվում է հունիսի  8-ից, և եղբոր հաղորդմամբ՝ անհետացել է Արագած գյուղի շրջակայքում: 

Տանից դուրս է եկել հունիսի 8-ին՝ ժամը 17։00-ին։ Նրա հագին եղել է կանաչ վերնաշապիկ, կիսավարտիք: Մազերը կարճ են:  Ոստիկանությունն առաջարկում է  նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02, 010 59-06-25 հեռախոսահամարներով:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին