Կարևոր իրադարձություններ

Մխիթարյանն ու Չավին` Աշխարհի առաջնության մասին (տեսանյութ)

11 Հունիս, 2018 23:08
Մխիթարյանն ու Չավին` Աշխարհի առաջնության մասին (տեսանյութ)

Հայաստանի  հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  և  Չավին խոսել են Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնության մասին:

«Իմ կարծիքով, բոլոր թիմերը լավ նախապատրաստվել են: Չկա հիմնական ֆավորիտ թիմ: Բայց իմ ֆավորիտները երեքն են` Իսպանիա, Ֆրանսիա և Արգենտինա»,- ասել է Մխիթարյանը:

«Մունդիալ-2018»-ը կընդունի Ռուսաստանը: Աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող բոլոր 11 քաղաքում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: Խաղերը կընդունի 12 մարզադաշտ Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում: Կիսաեզրափակիչ երկու հանդիպումը կկայանա Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում:

Տեսանյութը` այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին