Կարևոր իրադարձություններ

Պամելա Անդերսոնը սիրո մասին գիրք է գրել՝ պատմելով իր անհաջող ամուսնությունների և նոր երջանկության մասին

10 Հունիս, 2018 19:40
Պամելա Անդերսոնը սիրո մասին գիրք է գրել՝ պատմելով իր անհաջող ամուսնությունների և նոր երջանկության մասին

Պամելա Անդերսոնը շարունակում է փորձել ուժերը որպես գրող։ Այս տարի դերասանուհին և ֆոտոմոդելը իր նոր գիրքն է ներկայացնում՝ Lust for Love: Rekindling Intimacy and Passion in Your Relationship, որ նվիրված է սիրային պատմություններին։ Ինքնակենսագրության մեջ Պամելան պատմում է 32-ամյա ֆուտբոլիստ Ադիլ Ռամիի հետ սիրավեպի. երեք նախկին ամուսինների, իր ծնողների միության մասին, որոնք արդեն հիսուն տարի միասին են։

Ես շատ երջանիկ եմ հիմա, ես սիրում եմ Ֆրանսիան։ Բայց մենք երկուսս էլ ուզում ենք պահպանել մեր աշխարհն ու անձնական տարածքը։ Ինձ միշտ զվարճացնում է մայրս. հենց որ նկատում է, որ ինչ որ բանից բողոքում եմ, ասում է. «Դե վերջացրու։ Դու այնքան երջանիկ ես, պարզապես դեմքիդ նայիր»,– գրքի նախաբանում գրում է պամելան։

Այժմ Պամելան ապրում է Ֆրանսիայի հարավում, որտեղ «Օլիմպիկ Մարսել» ակումբում խաղում է իր սիրեցյալը՝ Ադիլ Ռամին։ Մինչև նրա հետ հանդիպելը նա երեք անգամ ամուսնացած է եղել. ռոք–երաժիշտներ Թոմմի Լիի և Քիդ Ռոքի հետ, ինչպես նաև կինոպրոդյուսեր Ռիկ Սոլոմոնի հետ։

Վերջին ամուսնությունն ավարտվել է 2015 թվականին։

Մարդիկ կարող է չհասկանան, թե ինչու եմ ես այդքան անգամ ամուսնացել։ Դա զվարճալի կհնչի, բայց ես հավատում եմ մոնոգամիային, այդ պատճառով էլ ամեն անգամ ամուսնացել եմ։ Եթե ես իրոք ինչ որ մեկին սիրում եմ, ապա ամուսնանում եմ,– պատմում է Պամելան։

Կատարյալ միության օրինակը Պամելայի համար միշտ եղել ու մնում են իր ծնողները. հայրը՝ Բարին, որ հասարակ բանվոր է և զբաղվում է վառարանների նորոգմամբ և մայրը՝ Քերոլը, որ մատուցողուհի է։

Նրանք միասին են 16 տարեկանից։ Նրանք շատ վերելքներ ու վայրէջքներ են ունեցել, նրանք ռոմանտիկ են, երբեմն հիմար ու ծիծաղելի, բայց նրանք այնքան սիրահարված են։

Տղամարդկանց հետ կապված լավագույն խորհուրդը Պամելային հայրն է տվել։

Նա միշտ ասում էր, որ այն մարդը, ում հետ որ ապրում ես, քո հայելին է։ Երբ մի բան այն չես անում, նա նույնպես այդպես է անում։ Նույնպես նրա խորհրդին հետևելով ես հասկացել եմ, որ տղամարդուն չի կարելի շատ սանձել։

 

Լրահոս

Դիտել ավելին