Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485

  • EUR

    556
    564

  • RUB

    7,27
    7,52

Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է IYDU պատվիրակներին

10 Հունիս, 2018 00:09
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է IYDU պատվիրակներին

 Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միության (IYDU) անդամներին, որոնք այս օրերին Հայաստանում են` մասնակցելու «Ժողովրդավարությունը՝ գործողության մեջ» խորագրով հավաքին: 

ՀՀԿ նախագահն իր խոսքում նշել է. «Սիրով ողջունում եմ Ձեզ Երևանում և բարի գալուստ եմ մաղթում Հայաստան։ Ուրախ եմ հանդիպելու տարբեր երկրներից Հայաստան ժամանած երիտասարդների հետ, որոնք միավորվել են հստակ սկզբունքների և արժեքների շուրջ։ Համոզված եմ, որ հենց սկզբունքներն ու արժեքներն են թույլ տալիս քաղաքականության մեջ ներգրավված մարդկանց առաջնորդության հայտ ներկայացնել։ Ժամանակակից աշխարհում շատ կարևոր է ունենալ հստակ սկզբունքներ և դավանել որոշակի արժեքների։ Հենց դրանք պետք է ամուր խարսխի դեր կատարեն այդ մարդկանց համար»։

Սերժ Սարգսյանը հանդիպման ընթացքում պատասխանել է Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միության ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին ներքաղաքական կյանքում տեղի ունեցած իրադարձություններին, Հայաստանի անվտանագության և արտաքին քաղաքականության մարտահրավերներին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին