Կարևոր իրադարձություններ

Վրաստանում ձերբակալել են դպրոցականների տեղափոխող վթարված ավտոբուսի վարորդին

10 Հունիս, 2018 00:03
Վրաստանում ձերբակալել են դպրոցականների տեղափոխող վթարված ավտոբուսի վարորդին

Վրաց իրավապահները ձերբակալել են երկրի արևելքում ՃՏՊ-ի մեջ հայտնված էքսկուրսիոն միկրոավտոբուսի վարորդին:

Վթարի հետևանքով 4 մարդ էր զոհվել, ևս 21-ը՝ վիրավորվել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են տեղի ԶԼՄ-ները՝ հղում անելով ՆԳՆ-ի հայտարարությանը:

«Վարորդը մեղադրվում է երթևեկության անվտանգության կանոնները խախտելու մեջ, ինչը հանգեցրել է երկու և ավելի մարդկանց մահվան: Նրան սպառնում է 6-10 տարվա ազատազրկում», - ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ:

Միկրոավտոբուսը, որը էքսկուրսիայի էր տանում դպրոցականներին և նրանց ծնողներին, շաբաթ ձորն էր գլորվել Կախեթի շրջանում: Մահացածների թվում մեկ դեռահաս կա:

ՆԳՆ տվյալներով՝ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը և ցած գլորվել զառիթափ վայրից:

 

Լրահոս

Դիտել ավելին