Կարևոր իրադարձություններ

Թրամփի ձեռքը սպիտակել է Մակրոնի ձեռքսեղմումից

09 Հունիս, 2018 23:43
Թրամփի ձեռքը սպիտակել է Մակրոնի ձեռքսեղմումից

G7-ի գագաթնաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ձեռքսեղմումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձեռքի վրա սպիտակ հետքեր են մնացել: Այդ մասին հայտնում է The Telegraph-ը:

«Նա իմ ընկերն է: Հենց սկզբից մեր հարաբերությունները գերազանց են»,- հայտարարել է Թրամփը:

Մակրոնն իր հերթին իրենց բանակցությունները համարել է բաց և անկեծ: «Թեպետ մենք ինչ-որ հարցերում համաձայն չէինք միմյանց հետ, սակայն մենք կիսում ենք ընդհանուր արժեքներ և մտահոգություններ, ինչպես նաև համատեղ արդյունք ապահովելու պատրաստակամությունը»,- հայտարարել է Մակրոնը:

 

Լրահոս

Դիտել ավելին