Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ-ը, ՇՀԿ-ն և ԱՊՀ-ն պայմանավորվել են ուժեղացնել հակաահաբեկչական համագործակցությունը

09 Հունիս, 2018 20:38
ՀԱՊԿ-ը, ՇՀԿ-ն և ԱՊՀ-ն պայմանավորվել են ուժեղացնել հակաահաբեկչական համագործակցությունը

Չինաստանի Ցինդաո քաղաքում ուրբաթ կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ), Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումը ՇՀԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում: Ինչպես փոխանցում է Интерфакс գործակալությունը, այս մասին հաղորդել է ՀԱՊԿ քարտուղարությունը:

«Կողմերը շեշտել են ջանքերի հետագա համաձայնեցման և միջազգային հակաահաբեկչական համագործակցության կատարելագործման անհրաժեշտությունը: Նշել են, որ նման փոխհամագործակցությունները պետք է իրականանան ՄԱԿ-ի կենտրոնական համակարգող դերակատարմամբ՝ ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի նորմերի և «երկակի ստանդարտների» անընդունելիության սկզբունքի հիման վրա», - ասվում է քարտուղարության հաղորդագրության մեջ:

Կազմակերպությունների ղեկավարները ողջունել են 2018-ի մայիսին ստրագրված հուշագիրը կազմակերպությունների միջև համագործակցության վերաբերյալ:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ընդգծել է, որ դա նոր ազդակ կհաղորդի ընդհանուր ռազմավարական խնդիրների լուծմանն ուղղված փոխհամագործակցությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին